Posted in Առցանց ուսուցում, Իմ օրագիրը

Իմ օրագիրը

Այս շաբաթը բավականին հետաքրքիր էր: Չնայած տնից դուրս չենք գալիս, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք:  Այս տարի,  ի ուրախություն ինձ, ես հնարավորություն ունեմ վայելել բացվող գարունը: Ամեն օր դասապրոցեսից հետո, դուրս եմ գալիս այգի: Հենց այն ժամանակահատվածն է, որ ծաղկում են ծառերն ու ծաղիկները, հաճախակի անձրևներն ավելի փարթամ են դարձնում մեր այգին:

Տնային հանձնարարությունները կատարելուց հետո , որոշ ժամանակ անցկացնում եմ համակարգչի առջև: Խաղում եմ իմ սիրելի խաղերը, դիտում եմ տեսանյութեր, ֆիլմեր: Մի փոքր ավելի բարդ է դասերն առցանց անցկացնելը, բայց փորձում եմ ավելի ակտիվանալ:

Հուսով եմ, շուտով կգնանք մեր սիրելի դպրոցը ու կշփվենք, թե մեր ուսուցիչների հետ, թե մեր ընկերների: