Posted in Պատմություն 9

Պատմություն 02.04.2024

Թեմա 13.Պայքար թագավորական իշխանության պահպանման համար.Արշակ 2-րդ: Պապ թագավոր

Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։ Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։ Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։ Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։ Թագակապ կամ թագադիր ասպետության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան (հետագայում՝ արքայատան) ժառանգական պատիվը։ Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին:

Posted in Պատմություն 9

Պատմություն 14.04.2024

Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել զբաղեցրած պաշտոնները: Պաշտոնների հորից որդուն անցնելու հետևանքով ազատների դասն աստիճանաբար ենթակայության տակ առավ իր կառավարչությանը հանձնված հողերը, որոնք նրան էին տրված կառավարելու կամ պայմանական հողատիրության սկզբունքով: Ձևավորվեց ավատատերերի խավը: Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, և դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր:

Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

Հողատիրության ձևերը

Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին: «Հայրենիք» էին կոչվում ժառանգական սեփականության իրավունքով հորից որդուն անցնող հողերը: «Պարգևականք» անվանվում էին այն կալվածքները, որոնք հանձնվում էին պետական պաշտոնյաներին կամ զինվորներին: «Գանձագին» էին համարվում այն հողերը, որոնք գնվել էին աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից:

Ավատատիրական աստիճանակարգությունը

Մեծ Հայքի թագավորության աստիճանակարգությունը հիշեցնում էր մի բուրգ, որի գլուխ կանգնած էր արքան: Նա ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ: Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու և բանակցելու այլ երկրների հետ: Միայն թագավորն իրավունք ուներ երկու ոտքին կարմիր կոշիկներ կրել:

Ավատատիրական բուրգի հաջորդ աստիճանը կազմում էին երկրի մեծամեծ իշխանները, որոնց մեջ էին մտնում արքունական չորս զորաբանակների հրամանատար բդեշխները, աշխարհակալ ու ավագ նախարարները, ինչպես նաև արքունի գործակալությունների ղեկավարները: Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել: Տիրույթ ունեցող բդեշխներն ունեին իրենց ստորակա նախարարությունները, որոնք ավատատիրական «իմ վասալի վասալը իմ վասալը չէ» սկզբունքով չէին գտնվում թագավորի անմիջական ենթակայության ներքո:

Աստիճանասանդուղքի հաջորդ աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները: Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ: Նրանցից էին կազմվում արքունի հեծելազորը, նախարարական այրուձին: Նրանց էին վստահում արքունիքի պաշտպանությունը և ռազմական ու վարչական շատ պաշտոններ: Իրենց ծառայության դիմաց նրանք ստանում էին պարգևականք կալվածքներ: Բուրգի ամենաստորին աստիճանը զբաղեցնում էին անազատները՝ քաղաքացիները, շինականները և քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնց ուսերին էր ծանրացած հարկային բեռը:

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Խոր վիրապ։

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք: Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրան՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել։ Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։

Posted in Պատմություն 9

Պատմություն 03.05.2024

Հայկական դիցարանը զարգացման,համակարգման,աստվածությունների պաշտամունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխել համահայկական թագավորությունների ժամանակաշրջանում։Հնուց եկող ցեղային֊տեղական և ընդհանուր հնդեվրոպական աստվածությունները շարունակում են գոյատևել ազգային ավանդության մեջ իբրև վիպական պատմական հերոսներ ցեղային նախնիներ։ Հայող հնագույն աստվածը Հայկն էր,որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները։Նրա անունով է կոչվել Օրիոնի համաստեղությունը։Հայկը նախապես հանդես է եկել որպես հսկա որսորդ։Նա խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարն օտար բռնակալության դեմ՝հանուն ազատության և անկախության։Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում։Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարքու անունով  և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում։Արան հայերի  հնագույն աստվածներից է։Նախապես նրա պաշտամունքը կապված է եղել երկրագործության,ցաբքի և գարնան աճող բուսականության հետ։Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքը  լայնորեն տարածված էր հին Արևելքում։Հայոց դիցարանի մի շարք աստվածությունների պաշտամունքը,որ սկզբնավորվել էր վաղ ժամանակներում,Հայաստանում տարածում է ստանում հաջորդ՝հելլենիստական շրջանում։Դրանցից են Արամազդը,Անահիտը,Միհրը,Տիրը և ուրիշ աստվածներ։

Posted in Պատմություն 9

Պատմություն 02.22.2024

Թագավոր Արտաշես I-ի անունով մեծ թագավորությունը ստացել է Սելևկյան պետությանը, կատարելով իմաստային թուլացումը Հայաստանի բարձրացման համար: Սա եղել է Ք․ ա․ 201-190 թթ։ Արտաշես I-ը Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան պետությունից հետ գրավեց անջատված շրջանները, ինչի վրա հիմնվելով հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ։ Արտաշես I-ն դառնում է պատերազմի դադարեցման համար, որը կատարվել է Ք․ ա․ 183-179 թթում, որպեսզի հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմը։ Արտաշես I-ը նաև օգնեց Սելևկյան տերությանը դարձնել թուլացումը միմյանց դեմ։

Posted in Պատմություն 9

Պատմություն 02.15.2024

9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջանները կառավարում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը։ Հետագայում՝ 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին, Հայաստանի ողջ տարածքը միավորվեց Տուշպա-Վանում կենտրոնացած մեկ այլ հայկական տոհմի տիրապետության տակ։ Հայկազունիների բարձրագույն ճյուղի ներկայացուցիչ Սկյորդին իր իշխանությունը հաստատեց Հայաստանի հարավ-արևմուտքում։ 7-րդ դարի երկրորդ կեսը Վանի թագավորության թուլացման պայմաններում բերեց այս իշխանության հզորացումը Սկյորդի որդի Պարույր Նահապետի գլխավորությամբ։ Պարույրը ակտիվորեն դիմադրել է ասորեստանցիների արշավանքին՝ աջակցություն ստանալով Մարաստանից և Բաբելոնից։ Նրա հրամանատարության տակ գտնվող զորքերը 612 թվականին գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ Պարույրը թագադրվեց Մարաստանի և Հայաստանի թագավոր։

Երվանդ Ա Սակավակյացը (Ք.ա. 580-570) Պարույրի իրավահաջորդներից էր։ Նա ուներ մեծ ունեցվածք, զգալի հարստություն և ռազմական հզորություն։ Նրա իշխանության օրոք Հայոց թագավորության խոշոր քաղաքներն էին Երվանդաշատն ու Արմավիրը, իսկ թագավորության սահմանները հասնում էին հյուսիսում՝ Կուր գետը, արևելքում՝ Մարաստանը, հարավում՝ Հյուսիսային Միջագետքը, արևմուտքում՝ Կապադովկիան։

Հայկազուններից ամենաքաջն է համարվում Տիգրան Ա Երվանդյանը (Ք.ա. 560-535), հոր Երվանդ Ա Սակավակյաց ժառանգորդը։ Նա փիլիսոփայի աշակերտն էր՝ հայտնի իր իմաստությամբ ու տաղանդով։ Տիգրան Ա-ն եղել է պարսից Կյուրոս Մեծ թագավորի գլխավոր դաշնակիցը՝ մասնակցելով Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ պատերազմին։ Տիգրան Երվանդյանի իշխանությունը տարածվում էր մինչև Հայաստան, Կապադովկիա, Վրաստան և Աղվանք։ Նա հպատակեցրեց քաղդեական ցեղին և պահպանեց ներքին անկախությունը՝ միաժամանակ տուրք տալով Պարսկաստանին։ Նրա գահակալության տարածքը համապատասխանում էր Հայկական լեռնաշխարհի սահմաններին