Posted in Միջին դպրոց

Միջին դպրոցի ուսումնական պլանի մասին

Ծանոթացա միջին դպրոցի ուսումնական պլանին։ Հիմնականում մեր նախորդ տարվա առարկաներն ենք շարունակելու սովորել։ Իհարկե, տեղյակ եմ, որ ունենալու ենք ևս մեկ օտար լեզու սովորելու հնարավորություն, ինչի համար շատ ուրախ եմ։

Վերջին օրերին տեղեկացա, որ դասարանում փոփոխություններ են լինելու, դա ինձ այնքան էլ դուր չեկավ, մենք արդեն հասցրել ենք ընկերանալ ողջ դասարանում և կարծում եմ լավ միտք չի նման որոշում կայացնելը։

Ամառվա ընթացքում ես հետաքրքիր գրքեր եմ կարդացել, փորձել ապրել առողջ ապրելակերպով՝ հեծանիվ եմ վարել, լողացել եմ, ֆուտբոլ խաղացել, ինչպես նաև զբաղվել ինձ հետաքրքրող համակարգչային խաղերով, իմ յութուբյան ալիքով։

Որպես առաջարկ, ես դեմ եմ գրաբարի դասերին։

Հուսով եմ, շուտով մեծ սիրով ու հաճույքով կգնամ միջին դպրոց։