Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու 02.28.2024

1.Յուրաքանչյուր պարագայով կազմել երկուական նախադասություն։

Տեղի պարագա
Ինդոնեզիայում թաքնված է հաջողությունը:
Այնտեղ կյանքը եռում է:

Ժամանակի պարագա
Ռոք համերգախմբի համերքը կսկվի կեսգիշերին:
Ես երբեք չեմ հիշի Ավետիք Իսահակյանի գիրքը:

Ձևի պարագա
Շունը բարեկամաբար դիմավորեց իր տիրոջը:
Վրացի արտիստը բարեբախտաբար լավ կատարեց իր աշխատանքը:

Չափ ու քանակի պարագա
Գիրքը գրված էր մեծ տառատեսակով:
Հրաշք տեղի ունեցավ կրկին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նպատակի պարագա
Ես գնացի կենտրոն՝ աղջկա հետևից:
Դպրոց գնացի սովորելու:

Պայմանի պարագա
Հնդիկ լինելու դեպքում նրան կնդունեին բժշկական համալսարան:
Գրավորը լավ գրելու դեպքում նա կստանար նվեր:

2. Վերլուծել նախադասությունները:

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։

գլխին,ամպերի մեջ,քարափը-տեղի պարագա
տարին,ահա-ժամանակի պարագա
ատամնաձև,երկաթե,այնպես-ձևի պարագա
բարձր-չափ ու քանակի պարագա

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու 02.11.2023

Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ և կոչվում է հեռացված հատկացուցիչ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1. Արթուրի`ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի` որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի` ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի `ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու 1.29.2023

Դուրս գրել ենթականները, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Լուսաբացի շողքը-գոյական երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը-գոյական զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա-դերանուն տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը-գոյական մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ-գոյական կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը-գոյական նրա շապի՞կն էր:

Կովը-գոյական շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը-գոյական օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը-գոյական կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու քերականություն

acakan22.png
bay2.png
Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:
Առարկա ասելով հասկանում ենք՝  
1իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա, 
.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն, 
4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, 

այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝  Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչ, ինչե՞րո՞վ ովքե՞ր հարցերին:

Ուշադրություն Ություն, ում ածանցով բառերը գոյականներ են: Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել:

Գոյականի թիվը

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: 

Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ: Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով: Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ: 

Ուշադրություն Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի: Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ: 

1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:  Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս: Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներվերջավորություն: Սա բացառություն է: 

2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է: Օրինակ Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր: Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր —ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով: Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ: Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ

3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր: Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ: Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը ն բառասկզբում է՝  /ը/սպա:Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսերԴրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել:   Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկՏիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր: Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերքՈչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝

  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:

Գոյականի առումները

Խոսքի մեջ գոյականը կարող է ցույց տալ առարկա ընդհանրապես կամ այնպիսի առարկա, որը խոսողին կամ լսողին անծանոթ է:

 ՕրինակՆա երգ է լսում: Այդ դեպքերում գոյականը գործածվում է անորոշ առումով: Իսկ այն դեպքում, երբ առարկան ծանոթ է խոսողին կամ լսողին կամ արդեն հայտնի է խոսքից, գործածվում է որոշյալ առումով՝ ստանալով որոշիչ հոդ: Հայերենում որոշիչ հոդերն են  ը— ն և  ն -ն: Օրինակ Երգը Երևանի մասին է: Այս նախադասության մեջ  երգ  բառը որոշյալ առումով է:  Ն  հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, ինչպես՝ կղզի-կղզին:Ը  հոդ ստանում են բաղաձայնով վերջացող բառերը, ինչպես՝ միրգ-միրգը: Որոշ դեպքերում բաղաձայնով վերջացող բառերը նույնպես կարող են ն  հոդ ստանալ: Դա լինում է այն դեպքերում, երբ այդ բառերին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ՝ Օրինակ՝ Միրգն ամանի մեջ է: Ուշադրություն Եևո  տառերը բառասկզբում մեկից ավելի հնչյունի գրային նշան են՝ յէ, յէվ, վօ:  Դա նշանակում է, որ բառասկզբում ե, և, ո  ունեցող բառերը սկսվում են բաղաձայնով: Ուստի այդպիսի բառերից առաջ դրված որոշյալ առման գոյականը ստանում է միայն  ը  հոդը: Այսպես՝ սխալ է՝գարունն եկավ, առյուծն որսի դուրս եկավ:  Ուշադրություն Սպ, սկ, ստ, շտ  տառակապակցություններից առաջ հաճախ լինում է  ը  հնչյունը: Այդպիսի բառերից առաջ բառը կարող է դրվել ն  հոդով, Օրինակ՝ Ներկայացումն սկսվեց:Հայերենում գոյականը կարող է հանդես գալ և՛ որոշյալ, և՛ անորոշ առումներով, եթե դրված է ուղղական, տրական կամ հայցական հոլովով: Մյուս հոլովաձևերը առում չունեն: Առում չունեն նաև այլաձև հոգնակիները, ինչպես, օրինակ՝ տիկնայք բառը տիկնայքը ձևը չունի, հետևաբար առում չունի:

ՀՈԼՈՎԸ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակակից հայերենում կա 7 հոլով։

ՈՒՂՂԱԿԱՆ Գոյականի ուղիղ ձևն է. հոլովական վերջավորություն չի
ստանում՝գիրք, այգի, օր, շարժում, Արամենք, տուն, հայր։

ՍԵՌԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով՝
գրքի, այգու, օրվա, լեռան, ընկերոջ, Արամենց, տան, հոր։

ՏՐԱԿԱՆ Կազմվում է -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո- թեքույթներով,
այսինքն՝ ձևով նման է սեռականին, սակայն տրական հոլովով
բառերը կարող են որոշիչ հոդ ստանալ՝ գրքի(ն), այգու(ն),
օրվա(ն), լեռան(ը), ընկերոջ(ը), Արամենց20, տան(ը), հոր(ը)։

ՀԱՅՑԱԿԱՆ Ոչ անձ ցույց տվող գոյականների հայցականը ձևով հիմնականում նման է ուղղականին, անձ ցույց տվողներինը՝
տրականին, օրինակ՝ գիրքը, աշակերտին։ Հայցականով բառերը ուղղականից և տրականից տարբերվում են շարահյուսական կիրառությամբ։

ԲԱՑԱՌԱԿԱՆ Կազմվում է -ից կամ -ուց մասնիկներով՝ գրքից, այգուց։ -Ուց վերջավորությունը ստանում են սեռականում -ու մասնիկը
ստացող գոյականները:

ԳՈՐԾԻԱԿԱՆ Կազմվում է -ով կամ -բ վերջավորություններով՝ գրքով, ուրախությամբ, շարժմամբ։ -Բ մասնիկով կարող է կազմվել -ում և —
ություն վերջածանցներով գոյականների գործիականը: Բառավերջի –ն հնչյունը –բ-ից առաջ փոխվում է մ-ի՝ մեծություն մեծությամբ։

ՆԵՐԳՈՅԱԿԱՆ Կազմվում է -ում վերջավորությամբ՝ քաղաքում, գրքում։ Մի
շարք բառեր ներգոյական չունեն։

Ածական

Օրինակ՝ Սառն է մեր գետի ջուրը, բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, ամպի տակ՝ սառցե հաստ շերտեր:
Այս նախադասության մեջ սառը, բարձր, մռայլ, հաստ  բառերը ցույց են տալիս առարկայի հատկություն (որպիսություն), սառցե  բառը ցույց է տալիս վերաբերություն՝ երկու առարկաների կապ: Այդ բառերը ածականներ են:Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր  հարցերին:  Ածականները նախադասության մեջ լինում են՝
• հիմնականում գոյականական անդամի որոշիչ լրացում՝ բարձր սար, մռայլ ամպ, հաստ շերտեր,• հաճախ նաև՝ ստորոգյալի բաղադրիչ՝ ՕրինակՍառն է մեր գետի ջուրը…
Բարդ և ածանցավոր ածականների բառակազմության մեջ կարող է գոյական լինել, այսպես՝ ածականներ կարող են կազմվել՝
• երկու գոյականից՝  արև և շող – արևաշող,• ածականից և գոյականից՝  գանգուր և հեր –գանգրահեր,• նախածանցից և գոյականից՝ ան և տուն – անտուն,• գոյականից և վերջածանցից՝  քաղաք և ային – քաղաքային: Իր հիմնական կիրառության դեպքում ածականը զուրկ է թեքման ձևերից. չի հոլովվում, հոդ չի ստանում, հոգնակի չի կազմում: Բայց ածականները լայնորեն կիրառվում են նաև գոյականաբար՝ ստանալով այդ թեքման ձևերը:
ՕրինակՓոքրերը մեծերից ավելի հետաքրքրասեր են:
Այս նախադասության մեջ փոքր ածականը դրված է հոգնակի թվով, ուղղական հոլովով և որոշյալ առումով, մեծերից ածականը՝ բացառական հոլովով և հոգնակի թվով:

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական: 

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր: 

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի: 

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին): 

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն: 

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկական),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:


Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:ՕրինակԱյս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է . • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում է առավելական բաղդատական,

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:  

3Գերադրական աստիճանըցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով: Գերադրական աստիճանը կազմվում է՝ • դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին: 
Ուշադրություն 
Ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:
Այսպես՝  • գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ.սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,
ՈւշադրությունԳերադրական աստիճան կազմող ամենա և գույնածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու: Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու: Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու: Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի: 

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու: Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու: Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու: Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Դերանունների հոլովումը 

Որոշ դերանուններ հոլովվում են գոյականի նման, որոշ դերանուններ՝ գոյականից տարբեր ձևով, այսինքն՝ սեռական հոլովում հոլովական վերջավորություն չեն ստանում, այլ ունենում են մի ուրիշ հիմք: Դա կոչվում է դերանվանական հոլովում:  Ստորև բերված են դերանվանական հոլովում ունեցողները՝                                                 Ուղղական                              Սեռական                         Անձնականես, դու, նա, ինքը, մենք, դուքիմ, քո, նրա, իր, մեր, ձերՑուցականսա, դա, նասրա, դրա, նրաՀարցական-հարաբերական ով ում

Մյուս դերանուններից գոյականաբար գործածվողները հիմնականում ենթարկվում են գոյականական ի հոլովման, նրանք, իրենք, սրանք, դրանք դերանունները՝ ց հոլովման, երբ-ը՝ վա հոլովման: Հոլովման յուրահատկություններ ունեն հետևյալ դերանունները:

  • Փոխադարձ դերանունները ուղղական չունեն: Դրանց սկզբնաձևը սեռական հոլովն է:
  • Ով դերանվան միայն եզակի թիվն է հոլովվում:
  • Ոմն դերանունը հոլովվում է միայն հոգնակի թվում՝ ոմանք-ոմանց

Դերանունների թիվը 

Դերանուններից հոգնակի թիվ են ունենում առարկա ցույց տվողները և նրանք, որոնք կարող են գործածվել գոյականաբար: Դրանք են՝                                                     Եզակի                       Հոգնակի                                                    Անձնականես, դու, նա, ինքըմենք, դուք, նրանք, իրենքՑուցականսա, դա, նա, մյուսըսրանք, դրանք, նրանք, մյուսներըՀարցական-հարաբերականով, ինչ, որըովքեր, ինչեր, որոնքԱնորոշոմն, ուրիշը, այլոմանք, ուրիշներ, այլք

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

Մակբայ

Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), —որեն(օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), —ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), —վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։ 

ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։ Օրինակ՝ խոսել դասից կապակցության մեջ խոսել և դասից բառերը կապվել են իրար անմիջականորեն՝ հոլովաձևով, սակայն խոսել դասի մասին կապակցության մեջ մասին բառը դասի բառը կապել է խոսել բառին, և դասի մասին կապակցությունը արտահայտել է բերել մեկ իմաստ՝ դասից։ Մասին-ը կապ է և կապակցել է խոսել և դասի բառաձևերը։
Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ Դրանցից են՝ առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց։ և այլն, օրինակ՝ տոնի առթիվ, դրանից զատ, գործի համար։ Այն կապերը, որոնք կարող են դրվել կապակցվող բառերից թե՛ առաջ, թե՛ հետո, կոչվում են երկդրություններ, օրինակ՝ բացի (բացի նրանից կամ նրանից բացի), անկախ, շնորհիվ (սխալ է ի շնորհիվ կապակցությունը)։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝ նախադասություններ։ Բառեր և նախադասություններ իրար շաղկապող բառերը կոչվում են շաղկապներ։
Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները:
Մութն ընկավ, և բոլորը ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապները:
Նա և՛ սովորում էր, և՛ աշխատում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները:
Եթե թույլ տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։

Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.
հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում

Posted in Հայոց լեզու 9

Վերաբերական

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ, օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Որևէ իրողության նկատմամբ խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ (եղանակավորող բառեր)։ Առանձնացվում են վերաբերականների հետևյալ խմբերը.

  • հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ, անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
  • ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
  • երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես, միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
  • զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
  • սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև անգամ, մինչև իսկ և այլն.
  • սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
  • ցուցական՝ ահա, ահավասիկ.
  • կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
  • զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։

Վերաբերականների մի մասը, եթե դրված է լինում իր եղանակավորած բառի մոտ, սովորաբար չի տրոհվում, իսկ եթե հեռացած է լինում այդ բառից, տրոհվում է ստորակետով։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Նա այսօր առավոտյան անշուշտ կմեկնի։ Անշուշտ, նա այսօր առավոտյան կմեկնի։ Առաջին նախադասության մեջ անշուշտ վերաբերականը եղանակավորել է կմեկնի բառին, անմիջապես նախորդում է նրան և ստորակետով չի տրոհվել։ Երկրորդ օրինակում անշուշտ-ը նախորդում է նա բառին։ Եթե այդ դիրքում անշուշտ վերաբերականը չտրոհվի, կվերաբերի նա բառին, և կարտահայտվի անշուշտ նա, այլ ոչ թե մեկ ուրիշը իմաստը։ Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Գործնական աշխատանք

1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ, անպատճառ, ահա, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի, իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական – արդարև, անշուշտ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած
ժխտական – ո՛չ, չէ՛
երկբայական – գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, մի՞թե, արդյոք, կարծես թե
զգացական – բարեբախտաբար, երանի, ցավոք
սաստկական – նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
սահմանափակման – գեթ, լոկ, գոնեմ սոսկ, միայն թե
ցուցական – ահավասիկ, ահա
կամային – հապա, մի
զիջական – ի դեպ, իմիջայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։
Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

սակայն – համադասական շաղկապ, մենադիր
բոլոր – որոշյալ դերանուն, ուղղական հոլով
իրենց – անձնական դերանուն, սեռական հոլով
դժվար – հարաբերական ածական
մտքերի – գոյական, հոգնակի թիվ, սեռական հոլով
հետ – կապ, հետադրություն