Posted in Իրավունք

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

  • Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է

Ներածություն:

Կամավորների և կազմակերպությունների անուններն ու կոնտակտային տվյալները:
Պայմանագրի կնքման ամսաթիվը:
Կիրառման շրջանակը:

Կամավորի պարտականություններն ու պարտականությունները:
Որոշակի նախագիծ կամ ծրագիր:
Տևողություն:

Մեկնարկի և ավարտի ամսաթվերը:
Պայմանագրի երկարաձգման/դադարեցման դրույթներ:
Ժամանակավոր պարտավորություններ:

Շաբաթական/ամսական ժամեր:
Պլանավորման ճկունություն.
Ուսուցում:

Պարտադիր կրթություն / կողմնորոշում:

  • Կամավորի աշխատանքը վարձատրվում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:

  • Ով է կամվորը

Կամավորը այն մարդն է, ով կամավոր մասնակցում է ինչ-որ գործունեության՝ օգնելու ուրիշներին, հասարակությանը կամ շրջակա միջավայրին:

  • Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն

Անչափահասները կարող են կամավոր լինել,իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից թույլտվություն ստանալով կամ մասնակցել հատուկ անչափահասների համար նախատեսված կամավորություններին:

  • Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը

Կամավոր պայմանագրի դադարեցումը կարող է կախված լինել կոնկրետ կազմակերպության կամ նախագծի քաղաքականությունից:

  • Ով կարող է ներգրավել կամավոր

Կամավորներին կարող են հավաքագրել տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, դպրոցներ, հիվանդանոցներ և շատ այլ կազմակերպություններ:

  • Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները

1. Կամավոր աշխատանքի սկզբունքներն են՝

1) կամավորի կամքի ազատությունը.

2) կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.

3) կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.

4) կամավոր աշխատանքում խտրականության արգելքը.

5) մարդասիրությունը.

  • Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները

1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.

2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.

4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.

5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.

  • Առաջադրանք՝
  • Կամավոր աշխատողի առնվազն 3 իրավունք

1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.

2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.

3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով ծախսերի հատուցում.

  • Կամավոր աշխատողի առնվազն 3 պարտականություն

1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,

2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,

3) հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,

  • Կազմակերպության առնվազն 3 իրավունք

1․ հատուցել կամավոր աշխատանք կատարելիս կամավորին պատճառված վնասը:

2․ կազմակերպել և հսկել կամավորի կողմից կատարվող կամավոր աշխատանքները:

3․ չտարածել կամ չհրապարակել կամավորներին կամավոր աշխատանքներում ներգրավելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ:

  • Կազմակերպության առնվազն 3 պարտականություն

1) մինչև կամավոր ներգրավելը սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,

2) կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաև նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն,

3) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում,

Posted in Իրավունք

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

  • Ո՞րն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը
    • Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն այն աշխատանքն է, որը պահանջվում է անձից հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
    • Հայաստանում պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է
  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
    • Գործատուն իրավունք ունի ինքնուրույն առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:
  • Աշխատանքային փորձաշրջանը ո՞ր դեպքում է սահմանվում
    • Փորձաշրջանը կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:
  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ տարիքային խմբերի
    • անձը հաստատող փաստաթուղթ.
    • սոցիալական ապահովության քարտ
    • կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական
    • տեղեկանք առողջական վիճակի մասին
    • մինչև տասնվեց տարեկան անձին աշխատանքի ընդունելիս` խնամակալի, իսկ նրա բացակայության դեպքում` անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությունը.
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները
  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի
    • Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով
    •  Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
    • 1) տասնութ տարին չլրացած անձինք.
    • 2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները
    • 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
    • 4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում
  • Աշխատանքային արձակուրդ
    • Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը
  • Աշխատանքից ազատում
    • Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
      • կողմերի համաձայնությամբ
      • աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում 
      • աշխատողի նախաձեռնությամբ
      • գործատուի նախաձեռնությամբ
      • աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում
      • դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը
      • եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից
      • եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և խնամակալը (նրա բացակայության դեպքում` անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը), նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում
      • աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում
      • աշխատողի մահվան դեպքում
Posted in Իրավունք

Հասարակական և պետական կազմակերպություններ

Հայաստանում գործող ՀԿ ընտրել և գրել, թե ինչու է այն գործում

Հայաստանի Կենտրոնական բանկ՝ պատասխանատու է դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման և ազգային արժույթի թողարկման համար:

***

Երեք կետով գրել, թե ով է իրավաբանական անձը

Իրավաբանական անձը կազմակերպություն է, որը ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները ունեն պարտավորական իրավունքներ են համարվում նաև տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

Իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ են համարվում նաև հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

***

Երեք կետով գրել, թե ով է անհատ ձեռնարկատերը

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացնել գործունեություն:

Անհատ ձեռնարկատերը իր անունից որպես զբաղմունք է իրականացնում տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ, ինչից ստանում է եկամուտ։

Անհատ ձեռնարկատեր կարող են լինել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև այն քաղաքացիություն չունեցող մարդիկ, որոնց օրենքը չի արգելում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Posted in Իրավունք

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Հասարակական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, միավորվել են ֆիզիկական անձինք ՝ ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք ՝ իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով, այսինքն հասարակական կազմակերպությունները երկրի կառավարությունից անկախ են և ունի իր շահույթը։


Պետական կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով: Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Պետական կազմակերպությունները կախված են կառավարությունից ու ղեկավարվում են պետական աշխատողների կողմից։

  • Արդյոք անհատ ձեռնարկատերը իրավաբանական անձ է 

Ոչ, անհատ ձեռնարկատերը պարտադիր չէ լինի իրավաբանական անձ, որովհետև քաղաքացին լինելով ՝ անհատ ձեռնարկատեր, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում է արտոնագրային վճար վճարող կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր:

  • Արդյոք Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կառույց է 

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

2. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է: 

3. Ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 

4. Ընկերությունն ունի օրենքով չարգելված քաղաքացիական այնպիսի իրավունքներ, որոնք անհրաժեշտ են նրա գործունեության իրականացման համար, եթե դա չի հակասում ընկերության կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկային և նպատակներին: 

5. Ընկերությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Posted in Իրավունք

Երեխայի իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ 18 տարեկան անձանց վրա:

2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

նտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը: