Posted in Մաթեմ, Նախագծեր, ճամփորդություն, Uncategorized

Արատեսի դպրական կենտրոն այցն ու իմ անմոռանալի հիշողություները

Հոկտեմբերի 4-ից 6-ը սեբաստացիներով հերթական այցը կատարեցինք Վայոց ձորի մարզի Արատես դպրական կենտրոն։ Ես առաջին անգամ էի լինում Արատեսում։

Մինչ հասնելը, մենք տարբեր կանգառներ ունեցանք։ Տարածքները մաքրեցինք, բարեկարգեցինք։

Հասնելուն պես ծանոթացանք դպրական կենտրոնին: Մեր պատասխանատուները ներկայացրեցին բոլոր շինությունները, որոնցից հատկապես տպավորիչ էր եկեղեցու պատմությունը։ Այդ օրերի ընթացքում հետաքրքիր խաղեր խաղացինք, մասուր, ալոճ հավաքեցինք։ Առավոտյան մարմնամարզություն արեցինք և սպորտային և տրամաբանական խաղեր խաղացինք, իսկ արդեն երեկոյան խարույկ, երգեր ու երաժշտություն լսեցինք ։

Ունեցանք նաև մաթեմատիկական  նախագիծ՝ կապված քնելու սենյակների քարե խորանարդիկներով ծածկելու խնդիր:

Վերադարձին այցելեցինք Սբ Կարապետ եկեղեցի, Զորաց եկեղեցի: Տեսանք նաև շատ արժեքավոր խաչքարեր։

Գնացինք Սմբատ Իշխանի դամբարան: Վառ, շատ վառ տպավորություններով վերադարձանք։

Այդ օրվանից հաջորդ այցին սպասող, 5-րդ դասարանի աշակերտ ՝ Ալեքս Գևորգյան։

72286256_1158880827633992_5553640623535292416_n-1.jpg

71390808_315989772584240_2529043830997516288_n.jpg71665337_369495037263980_2460388662806839296_n-1.jpg72336715_512023592919450_429861758870487040_n.jpg71674477_907884356246606_1788593195743969280_n.jpg

Posted in ճամփորդություն

Աղջկա ամրոց․ Ճամփորդություն

Մայիսի 29-ին մենք դասարանով ճամփորդության մեկնեցինք դեպի Արագածոտնի մարզ, Կոշ գյուղ, Կոշի ամրոց։ Այնտեղ մենք բարձրացանք <Աղջկա ամրոց>, ծանոթացանք ամրոցի պատմությանը, գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք։ Այնտեղ ծանոթացանք մի պապիկի հետ, ով պատմեց, թե ինչպես են իր որդու հետ կառուցել ու խնամում եկեղեցին։ Մենք պապիկին հյուրասիրեցինք մեզ հետ վերցրած քաղցրավենիքից։ Քիչ անց մենք ևս մի փոքր սնվեցինք, կերանք մեզ հետ վերցրած բրդուճները։ Այնուհետև մեկնեցինք մի ագարակ, որտեղ գնդակ և բակային այլ խաղեր խաղացինք։ Երեկոյան բոլորս շատ գոհ և ուրախ վերադարձանք։ Շնորհակալություն մեր շատ սիրելի ուսուցիչներին։
61473689_2702561719816696_2528608733630562304_n.jpg61572658_2702206209852247_1091635370719707136_n.jpg

Posted in Հայրենագիտություն, ճամփորդություն, Uncategorized

Ճամփորդություն

Մենք դասարանով գնացել էինք Մատենադարան, որից հետո գնացինք Կասկադ և բարձրացանք մինչև վերջ: Մատենադարանում շատ հետաքրքիր գրքեր տեսանք, այդ թվում ամենամեծ և ամենափոքր գրքերը: Ամենամեծ գրքի քաշը 27.5 կգ էր, բայց մենք տեսանք միայն նրա մի մասը: Իսկ ամենափոքր գիրքը 19 գ էր: Մեզ պատմեցին նաև որդան կարմիրի մասին և թե ինչպես էին հնում ստանում մնացած այլ գույները: Մատենադարանում ինձ համար շատ հետաքրքիր էր:

Posted in ճամփորդություն, Uncategorized

Արզական գյուղ

Արզական գյուղը Հրազդան քաղաքից 15 կմ հեռավորության վրա է: Տարածքում բարձրադիր լեռներ են, ձմեռը ոչ այնքան երկարատև ձյունածածկույթով է, ամառը՝ մեղմ ու զով։

Արզական գյուղը հիմնադրվել է Արտավազդ 2-րդ արքայի ժամանակաշրջանում, երբ այս տեղանքի բնությամբ հիացած արքան կառուցել է իր ամառանոցը։ Այն հետագայում ավերվել է։

Գյուղի բնակչությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ, մշակել է ցորեն, գարի, ծխախոտ և բոստանային կուլտուրաներ։ Գյուղն ունեցել է 3 դարբնոց, 3 ջուլհականոց, 1 հյուսնոց, 1 բրդամշակման արհեստանոց, ունեցել է նաև ձիթահան, 7 ջրաղաց, որից միայն երկուսն է եղել սարքին վիճակում:

Գյուղն ունեցել է իր սեփական հիդրոէլեկտրոկայանը:

Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Ես ևս այնտեղ եղել եմ: