Posted in Հայրենագիտություն, Նախագծեր

Արցախ

Երբևէ եղե՞լ եք Արցախում, ինչ տեսարժան վայրեր կան այնտեղ:

Ցավոք, դեռ չեմ եղել Արցախում, բայց այնքան շատ եմ լսել ու տպավորվել, որ բավականին տեղեկատվություն ունեմ: Արցախի տեսարժան վայրերից լսել եմ

Դադիվանքի մասին

Տիգրանակերտի մասին

Շուշի բերդաքաղաքի մասին

Գանձասարի վանքի մասին

«Մենք և մեր սարերը» հուշարձանը

Ջրվեժ «Հովանոց»-ի մասին

Ղազանչեցոց եկեղեցու մասին

Ինչ պատմություններ գիտեք արցախյան հերոսամարտի հետ կապված:

1988 թվականից Ադրբեջանը սկսեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը հարձակումներ սկսեց Հայ-ադրբեջանական սահմանին։ Հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ: Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկն էլ իմ պապիկն է, ով կռվել է ՀՀ ոստիկանական ուժերի կազմում և արժանացել շքանշանի:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Uncategorized

Հայաստանի առաջին հանրապետությունը

Ինչո՞ւ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։ Ի՞նչ կարևոր
պատմական իրադարձություն է տեղի ունեցել այդ օրը։

1918թ. մայիսին, ավելի քան 500-ամյա ընդմիջումից հետո, կրկին վերականգնվեց հայոց անկախ պետականությունը։

 Ինչպե՞ս էր կոչվում Հայաստանի առաջին հանրապետության
օրենսդիր մարմինը։ Ե՞րբ սկսեց իր աշխատանքը։

1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը։

 Ի՞նչ հայտարարություն արեց Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը անկախության առաջին տարեդարձի օրը։ Ձեր կարծիքով` ինչո՞վ էր այն կարևոր։

1919թ. մայիսի 28-ին Հայաստանի խորհրդի հանդիսավոր նիստում հանրապետության կառավարությունը հայտարարեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակման մասին։

1915 թվականին  հայերը ցեղասպանվել էին հիմնականում պետություն չունենալու պատճառով: Չնայած առանձին ինքնապաշտպանական կռիվների՝ չկարողացան խուսափել մեծ արհավիրքից, որովհետև չկար պետություն, որը կկազմակերպեր միացյալ գործողություններ:

 Մինչև ե՞րբ գոյություն ունեցավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ո՞ւմ և ի՞նչ ձևով փոխանցվեց իշխանությունը:

Հայտնվելով ծանր իրավիճակում՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի առաջին հանրապետության վերջին կառավարությունը իշխանությունը կամովին հանձնեց Հայաստանի
հեղափոխական կոմիտեին։ Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15
հանրապետություններից մեկն էր։ Իսկ որոնք էին մյուս պետությունները:

Մերձբալթյան երեք հանրապետություները՝ Լիտվիա, Լատվիա և Էստոնիա, Միջինասիական հանրապետությունները՝ Ղազաղստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկիստան, Թուրքմենստան, Անդրկովկասյան երեք հանրապետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ու Ռուսաստան:
1991թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան դրանից հետո երկրի կառավարման բնագավառում։

1991թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը՝ կրկին հաստատելով անկախ պետականություն ունենալու համազգային ձգտումը։

Հայաստանն ընդունեց սահմանադրություն, ձևավորեց խորհրդարան, որը կոչվում է Ազգային ժողով։ 1991թ. սահմանվեց նախագահական կառավարում։ Պատմության մեջ առաջին անգամ մենք ընտրեցինք հանրապետության նախագահ: Փոխվեց նաև երկրի տարածքային կառավարումը. հանրապետությունը բաժանվեց մարզերի և համայնքների: Անկախության տարիների ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ազգային բանակի ստեղծումն էր։

Մայիս ամսին ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել հայերի կյանքում:

1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց Շուշի բերդաքաղաքը, մայիսի 9-ին Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, և իհարկե մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը:

Posted in Հայրենագիտություն, Նախագծեր, Uncategorized

Փոքր Մհերը մեր օրերում

Ըստ քեզ՝ Մհերը ե՞րբ դուրս կգա Ագռավաքարից։ Ի՞նչ կլինի, երբ նա դուրս գա (մտքերդ բարձրաձայն արտահայտիր ձայնագրության կամ տեսագրության մեջ)։

Փոքր Մհերը, եթե դուրս գար Ագռավաքարից մեր օրերում, ապա նա կլիներ ամենաքաջ հայը: Նրա հետ ամուսնանալ ցանկացող աղջիկները շատ կլինեին, բայց նա կհանդիպեր հայրենասեր մի աղջկա՝ ազնիվ, արի ու բարի Նռանեին:

Նրանք կամուսնանային և մեծ հարսանիք կանեին՝ յոթ օր ու յոթ գիշեր: Նրանք զույգ տղա երեխա կունենային՝ Մհերի նման քաջ ու անհաղթելի՝ Դավիթն ու Բաղդասարը: Իսկ ավելի ուշ կծնվի նրանց դուստրը՝ Ծովինարը՝ Նռանեի նման համեստ ու գեղեցիկ:

Մհերն ու իր որդիները այնքան կհզորացնեին մեր երկիրը, որ ոչ մի թշնամի չէր համարձակվի պատերազմել մեր դեմ: