Posted in Պատմություն

Աշնանային արձակուրդներ

Սահմանել հեղափոխություն հասկացությունը

Հեղափոխությունը քաղաքական երևույթ է, որի
շնորհիվ պատմական կարճ ժամանակահատվածում
հասարակության մեջ կատարվում են արմատական
փոփոխություններ։

Անգլիական բուրժուական հեղափոխություն, գրավոր ներկայացրու Օլիվեր Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը


XVII դա­րի անգ­լի­ա­կան հե­ղա­փո­խական գոր­ծիչ Օլի­վեր Կրոմ­վե­լը ծնվել է 1599թ. ապրիլի 25-ին Անգլիայի Հան­թինգ­տոն քաղաքում: Իր ստեղ­ծած «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նա­կով» հաղ­թել է թա­գա­վո­րա­կան զոր­քե­րին: 1649թ. Անգ­լի­ան հռչակ­ել է հան­րա­պե­տու­թյուն, իսկ 1653թ. ինքն իրեն հռչա­կել է ազ­գի հովա­նա­վոր (պրո­տեկ­տոր):Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում: Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628թ., երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր: 1640թ.-ից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմավորումը, Ջ.Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի կազմավորման գործում


Ջորջ Վաշինգտոնն այն մարդն էր, ով ապահովեց անգլիական 13 գաղութի ազատագրական պատերազմի հաղթանակը: Լինելով կենտրոնացված իշխանության կողմնակից՝ 1787թ. ընտրվել է ԱՄՆ-ի սահմանադրությունը մշակող Սահմանադրական կոնվենտի (ժողով) նախագահ: 1789թ. Վաշինգտոնն ընտրվել է ԱՄՆ-ի առաջին նախագահ, 1792թ. վերընտրվել է 2-րդ անգամ, 3-րդ անգամ հրաժարվել է նախագահական ընտրություններին մասնակցելուց: Արտաքին քաղաքականության մեջ Վաշինգտոնը դեմ է եղել եվրոպական պետությունների հետ ԱՄՆ-ի`   դաշինքներին  և պատերազմներին մասնակցելուն: 1796թ. սեպտեմբերի 19-ին հրապարակվել է ամերիկացի ժողովրդին ուղղված նրա հրաժեշտի ուղերձը: Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:

Հեղինակ՝

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 7-րդ դասարան

Թողնել մեկնաբանություն